Arm
Մեր մասին
"Loona Yerevan" - ը Անտոն Պինսկու, Արտյոմ Լոսևի և Վիտալի Իստոմինի առաջին նախագիծն է Հայաստանում:
Ռեստորանը գտնվում է Երևանի պատմական սրտում ՝ կանաչ զբոսայգում, ճիշտ ջրի վրա:Ընդարձակ, լուսավոր սրահը՝ պանորամային պատուհաններով, ստեղծված է բնական նյութերից՝ մարմարից, փայտից և քարից։

Loona սրահի առանցքը բաց խոհանոցն է, որը գտնվում է անմիջապես սրահի կենտրոնում: Ամեն օր մեր խոհարարների թիմը այստեղ պատրաստում է խմոր պաստայի և պիցցայի համար՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր դետալի:

Մենք ոգեշնչված ենք իտալական խոհարարական ավանդույթներով, որոնք ձևավորվել են ժամանակի ընթացքում։

Ռեստորանի անունը ծագել է յուրահատուկ փայտի վառարանից, որը ստեղծվել է հատուկ Loona-ի համար։ Նրա կենսական ջերմությունը տարածքը լցնում է Իտալիայի հարմարավետությամբ և իսկական իտալական ոգով:
Ճաշացանկ
Loona-ում մենք կարծում ենք, որ սնունդը պետք է լինի պարզ, ազնիվ և աներևակայելի համեղ:
Մեր խոհանոցի հիմնական սկզբունքն է օգտագործել միայն լավագույն բաղադրիչները՝ 24-ամսյա հնեցված պարմիջանո ռեջիանո, օրգանական "Caputo" ալյուր, թարմ ֆերմերային ձու, Lorenzo extra virgin ձիթապտղի ձեթ և Nocellara del Belice սիցիլիական ձիթապտուղ:

Ամեն օր մենք առաջարկում ենք ամենաթարմ ծովամթերքը՝ գրիլ, փռից, շոգեխաշած կամ աղի մեջ պատրասված՝ մթերքի բնական համն ու կառուցվածքը պահպանելու համար:

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում պիցցային՝ դասական "Մարգարիտայից" մինչև մեր ֆիրմային համադրությունները, ինչպիսիք են օձաձուկը ստրաչչատելլայով կամ ռոստբիֆը արտիշոկով: Հյուրերը կարող են նաև ընտրել նուշի և ծաղկակաղամբի ավելի թեթև հիմք՝ ավանդական խմորի փոխարեն:

Մեր գինու ցանկում ներկայացված են համաշխարհային հայտնի բրենդներ, ինչպես նաև Հայաստանի լավագույն գինիները:
Loona Yerevan-ը վայր է, որտեղ Իտալիայի ոգիմ հանդիպում է հայկական հյուրընկալությանը:
Տեսադարան
Կապ
⁠Երևան
Իսահակյանի փ. 41
11:00-00:00
Նախաճաշ 11:00-18:00
⁠⁠Հեռախոսահամար
+374 95 997797